Նիկոլ, շնորհավորելով ասում ես՝ «Հայաստանն ապրում է դժվար ժամանակներ, կրում է ֆիզիկական ու հոգեբանական անասելի տառապանքներ»:
Դու դեռ խոսելու տեղ ունե՞ս...
Ո՞վ հասցրեց մեզ այս վիճակին, ու՞մ շնորհիվ հայտնվեցինք այս ողոբալի վճակում:
Մի ողորմելի կարողացավ իր կոտրած ձեռքով թուղթ ստորագրել և ջնջել մեր Երրորդ Հանրապետության փառապանծ էջերը, տասնյակ հազարավոր զոհերի արյամբ ձեռք բերված հաղթանակները: Կիրթ և կառուցողական եղբայրդ, քո թողտվությամբ, մորթում է մեր հայրենակիցներին, նույնիսկ չի խնայում երեխաներին և այդ պահին դու համարձակվում ես խոսել Հայաստանի Հանրապետության ապահով և երջանիկ ապագայի մասի՞ն:
Սա՞ էր քո Նոր Հայաստանը, սա՞ էր քո «Ապագա կա»-ն:
Ես համոզված եմ, որ մենք նորանոր հաղթանակներ ենք ունենալու և Արցախը վերածնվելու է:
Պարզապես, դու մեզ 30 տարով հետ գլորեցիր:
Րոպե առաջ հեռացի՛ր, քանի դեռ Հայաստանը չես մասնատել և մաս-մաս հանձնել եղբորդ:
Դու պարտության սիմվոլ ես, դու դավաճանության սիմվոլ ես:
Քեզ հետ ապագա չկա՛:
Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ